A
A
Որ ժամին եւ որտեղ կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը
Երևանի ժամանակով 14.00-ին տեղի է ունենալու Ֆրանսուա Օլանդ-Իլհամ Ալիև երկկողմ հանդիպում, այնուհետև՝ Երևանի ժամանակով ժամը 15.15 րոպեին կկայանա Սերժ Սարգսյանի և Ֆրանսու Օլանդի հանդիպումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ Սարգսյան-Օլանդ-Ալիև բանակցությունները տեղի կունենան Երևանի ժամանակով 21.00-ին: Երևանի ժամանակով 23.00-ին նախատեսված է գագաթաժողովի փակման արարողություն և պաշտոնական ընթրիք: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում հրապարակել է Ելիսեյան պալատի այն սրահի լուսանկարը, որտեղ պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը համանախագահների հետ։