Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունից պահանջում են ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
enigomshyan1

Ոստիկանության տարածած տեսանյութը չի լռեցրել Նախախորհրդարանին։ Կուրություն ունեցող Ալեք Ենիգոմշյանը շարունակում է պնդել՝ հոկտեմբերի 19-ին Սայաթ Նովա փողոցում իր նկատմամբ քրեական հանցագործություն  է տեղի ունեցել, իսկ օգնություն ցուցաբերողները հնարավոր է, որ ոստիկաններ չլինեին։ «Ոչ իմ կանգնած տեղից մայթ ուղեկցողը, և ոչ էլ տաքսի հրավիրողը չի ներկայացել» ,- նշեց Ենիգոմշյանը։ Նախախորհրդարանի մեկ այլ անդամ Վարդան Հակոբյանն էլ, ով դեպքի օրը օգնության էր հասել Ալեք Ենիգոմշյանին, տեղեկացրեց, որ հեռախոսով իրեն տեղը բացատրող անձը նույնպես չի ասել, որ ոստիկան է։ Նախախորհրդարանը ոստիկանությունից պահանջում է տրամադրել կամ հրապարակել դեպքի օրվա տեսագրության ամբողջական տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում