«Ինչ էլ ասեմ, միեւնույնն է, դուք ձերն եք ասելու». Այվազյանը՝ Փոստանջյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծը բուռն քննարկման առիթ դարձավ ԱԺ ընդմիջումից հետո եւս: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, արձանագրեց. «Այս պահին կարող ենք արձանագրել, որ չունենք սահմանամերձ համայնքների հստակ ցանկը. նրանց թիվը տատանվում է 26-47-ի միջև, ինչպես նաեւ` չունենք սահմանամերձ համայնքներում տնտեսվարողների ցանկը: Այս պահի դրությամբ չենք կարող արձանագրել` սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչն ազատվելո՞ւ է գույքահարկից, հողի հարկից: Բացի այդ, այս պահին կարող ենք արձանագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչը չի օգտվում որեւէ արտոնությունից` էլեկտրաէներգիայի, ջրի, գազի սակագների հետ կապված»: