Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա փարիզյան հանդիպումը բովանդակային լիցքեր կհաղորդի ԼՂ հարցին. Անրի Ռենո (տեսանյութ)

Քաղաքականություն
reno

Ղարաբաղյան կարգավորման խնդիրը եղել և մնում է Մինսկի խմբի ձևաչափի բացառիկ իրավասության ներքո. Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հավաստմամբ, առաջիկա օրերին Փարիզում կայանալիք գագաթնաժողովը և Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ կփաստի այդ: «Առանց մանրամասներ տարածելու ես նշեմ միայն, որ հանդիպումը բովանդակային առումով նոր լիցք կհաղորդի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխությունների հարցում»,- նշեց Անրի Ռենոն: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանը չի կիսում այն տեսակետը, թե վերջին ժամանակներս Ֆրանսիան բավականին պասիվ է արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցող քաղաքական կամ ռազմական գործողություններին: Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսյան լարվածությանը հաջորդած՝ Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո  միջազգային որոշ օղակներում և հատկապես Ադրբեջանում շրջանառության մեջ մտավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այլ ձևաչափ տեղափոխելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանական մամուլը, հենվելով իր քաղաքական գործիչների հայտարարությունների վրա, պարբերաբար հրապարակում էր Մինսկի խմբի ձևաչափի անարդյունավետության մասին: Անրի Ռենոն խորհուրդ է տալիս լուրջ չվերաբերվել այդ տեղեկություններին. «Երբևիցե շրջանառության մեջ դրված ինֆորմացիային մի հավատացեք, դրանք շատ ժամանակ չեն համապատասխանում իրականությանը: Ես նորից եմ կրկնում՝ Ղարաբաղյան կարգավորումը մինսկի խմբի բացառիկ իրավասության տակ է»: