Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից. ՀՔԾ

Պաշտոնական
19.05.60

Քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Զավեն Գ.-ի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության աշխատակիցը չթույլատրվող վայրում մեքենայով շրջադարձ կատարելու համար իրեն դիտողություն է արել և այդ հարցի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայհոյել է իրեն ու հարվածներ հասցրել դեմքին: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ