Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ է, նախագահի խոսքը ասնավանի չի՞». ամբաստանյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant4

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր մեղադրյալների պաշտպանական ճառերն են ընթերցվում: Պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց վկայի կարգավիճակում դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին։ Նրա խոսքով՝ թեեւ նախորդ դատական նիստում նման միջնորդություն էր արել ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը, սակայն դա իրավական հիմք չուներ։ Դատավորը մերժեց միջնորդությունը։ «Ինչ է, նախագահի խոսքը ասնավանի չի՞,- հարց տվեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը»։ Դահլիճը ծափահարեց։ Իրենց պաշտպանական ճառերում ամբաստանյալ Վահե Մկրտչյանը նշեց, որ թեեւ իրեն պահանջել են դատապարտել 8,5 տարվա ազատազրկման, սակայն ինքը եւ իր ընկերները հաղթել են, եւ բոլորը պատասխան են տալու՝ թե դատավորը եւ թե դատախազը։ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի եւ Միսակ Առաքելյանի պատպան Հովհաննես Քոչարյանը դատավորին կոչ արեց մեկ անգամ եւս կարդալ քրեական օրենսգքրի 258 հոդվածը՝ խուլիգանություն, եւ արդար դատական ակտ կայացնել։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքն այդ հոդվածով չի ապացուցվել։ Նա հույս ունի, որ արդար դատական ակտ կկայացվի։