Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ից տուժածների փոխհատուցման մասին. Առավոտ

Քաղաքականություն
Gagik-Jhangiryan

Այսօր ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, Սահմանադրությամբ էլ ամրագրված է, որ տուժողին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման, մինչդեռ մինչ օրս, օրինակ, Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում չեն ստացել: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայնեց եւ ասաց, որ կողմ է օրենքին. «Մարտի 1-ին վնասված մեքենաների, այրված խանութների տերերը փոխհատուցում ստացել են, բայց զոհերի հարազատները՝ ոչ»: Նախագծին կառավարությունը բացասական գնահատական է տվել, ու այնպիսի ձեւակերպումներով մերժել այն, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրավորվել է՝ որպես մասնագետ. «Չի կարելի այսպիսի բաներ գրել: Իհարկե, կարելի է լրամշակել, խմբագրել, ստորակետը տանել այնտեղ, բութը բերել այստեղ: Կարելի է, բայց սենց բովանդակային բաներ չի կարելի անել, անհարմար է: Ես կհուսահատվեմ, էլ երբեք չեմ ներկայացնի օրենքի նախագիծ: Մասնագիտական իմ ինքնասիրությունը վիրավորում եք: Կառավարությունն ասում է՝ հետադարձ ուժի բանը Սահմանադրական դատարանի որոշմամբ թողնված է ԱԺ-ի հայեցողությանը: Այ ձեր ցավը տանեմ, բա ես բերել եմ, ասում եմ, Վիեննայի կոնվենցիա ենք վավերացրել, ես էլ եմ թողել ԱԺ-ի հայեցողությանը: Բա սենց կարելի է եզրակացություն գրե՞լ: Ամբողջական հոդվածը` այստեղ