Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառը ցնցուղն ուժի մեջ է

Քաղաքականություն
hunan

Ընդդիմադիր ուժերի խոստացած թեժ աշնանն ի պատասխան Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սառը ցնցուղն ուժի մեջ է: Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա եռյակի հանրահավաքը: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքով, իշխանափոխության պահանջի ներքո կազմակերպվելիք հանրահավաքը ոստիկանության համար մտավախություն չի առաջացնում: «Չնախատեսված գործողությունների դեպքում ոստիկանությունը նույնպես կկիրառի չնախատեսված գործողություններ»,- նշեց Հունան Պողոսյանը: Իսկ թե մասնավորապես ինչ չնախատեսված գործողությունների պլաններ ունի ոստիկանությունն իր ցանկում, գեներալ-լեյտենանտը չբացահայտեց.«Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»: Հիշեցնենք, նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական երեք ուժերի` ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների հերթական փակ նիստից հետո Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հոկտեմբերի 24-ից հնարավոր է սկսվեն շուրջօրյա հանրահավաքները: