Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ «Հիմա» կարգախոսն անիրական է. Խ. Հարությունյան

Քաղաքականություն
abf839a8c045ec7406d91766e5efa5b7

«ԵՏՄ-ն տնտեսական նախագիծ է»,-հիշեցնում է Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաները պատգամավորը երկսայրի սուր է համարում և վստահ է, որ դրանք երկարաժամկետ չեն: Նա կարծում է, որ վերջին շրջանում Ռուսաստանն ավելացրեց անվտանգության երաշխիքները Հայաստանի հանդեպ: «ԵՏՄ անդամակցությունը շանս է, որը դեռ պետք է փորձենք օգտագործել»,-ասում է նա: Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Հարությունյանը շեշտեց, որ ընդդիմադիր եռյակի հանրահավաքը կարելի է մի քանի կողմերով վերլուծել, բայց ոչ ավելին: Ասում է՝ համաժողովրդական շարժում անվան տակ շատ նախաձեռնություններ են եղել, ինչպիսին այս վերջին հանրահավաքն է, խոստովանում է, որ սա վերջին շրջանի ամենամարդաշատ հանրահավաքն էր: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ընդդիմադիրների ցանկությունը նախագահի պաշտոնանկությունն է, բայց կազմակերպիչները վստահ չեն իրենց ուժերի վրա և մոռացել են, որ ոչ վաղ անցյալում իրենք իշխանության մաս են կազմել: «Տեր-Պետրոսյանը «Հիմա» կարգախոսը զուր չի համարել անիրական»,- Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն այս շարժումն անհեռանկար է համարում, վստահ է, որ այն ոչ մի արդյունք չի ունենա: