Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ Ս. Սարգսյանը, ոչ Հ. Աբրահամյանը լուծում չեն կարողանում գտնել. ակցիա կառավարության մոտ

Հասարակություն
4d8dfe22f1e73012bbf82e725379bcdd

Մինչ գործադիր մարմինը նիստ է անցկացնում, կառավարության շենքի դիմաց պետական կարիքների համար իրենց տներից զրկված մի շարք քաղաքացիներ պահանջում են իրենց նախկին տները։ Նրանց խոսքով՝ տներն իրացման անվան տակ օտարվել են, սակայն արդեն 10 տարի խնդիրը լուծում չի ստանում։ Թե Հանրապետության 33 եւ թե Եկմալյան փողոցի բնակիչները նշում են, որ խնդրին լուծում չի կարողանում տալ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը։ Հանրապետության 33 հասցեի բնակիչներին դեռ ապրիլին վարչապետը խոստացել էր լուծում գտնել, սակայն մինչ այժմ որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Նրանք ասում են՝ եթե տները չեն կառուցվելու, թող նախկինները վերադարձվեն։