Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նպատակ ունեն մուսուլմանական ազգերին ենթարկել ողջ աշխարհին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
turk

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ձեռնոց է նետում համաշխարհային խաղաղությանը։ «Նատակն է ողջ աշխարհին տիրանալը, այսինքն՝ մուսուլմանական ազգերին ենթարկել ամբողջ աշխարհին»,- ասում է «Քուրդիստան կոմիտե»-ի նախագահ Ժաննա Ամիրյանը։ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո միասնական Սունի պետություն ունենալու ցանկությունը ծայրահեղ իսլամիստներին մղել է ակտիվ ռազմական գործողությունների, որն իրական ճգնաժամ է առաջացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում։ Գրոհայիններն իրենց հսկողության տակ են վերցրել թուրք-սիրիական սահմանին գտնվող քրդական Քոբանի քաղաքի զգալի մասը։ Արաբական էմիրությունների և Քաթարի հետ միասին զինյալների թիկունքում կանգնած է նաև Թուրքիան։ Իսլամական ահաբեկիչներին ցուցաբերած աջակցությանը զուգահեռ՝ Թուքիան անդամակցում է «Հակաահաբեկչական պայքարի միջազգային կոալիցիային»։ Ժաննա Ամիրյանը սա համարում է մարդասիրական կեղծ շղարշ։ Թուրքական այսպիսի քաղաքականությունն ամենևին էլ նորություն չէ։ 1915թ Օսմանյան կայսրությունը քրդերի ձեռքով իրականացրեց հայերի ցեղասպանությունը, իսկ այսօր քրդերին ոչնչացնելու համար մահակ է դարձնում սունիներին։ Վտանգված է նաեւ եզդիական համայնքը։ Ահաբեկչական միեւնույն վտանգի պարագայում քուրդ և եզդի ժողովուրդները, անտեսելով սեփական տարակարծութունները և քաղաքական և կրոնական հողի վրա ձևավորված թշնամանքի հասնող հարաբերությունները, ներկայումս միասնական ճակատով են հանդես գալիս։ Մանրամասները՝ տեսանյութով