Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը հստակ արեց իր մեսիջները. նա պատրաստ է մտնել բեռի տակ

Քաղաքականություն
գագօ

Եռյակի և մասնավորապես ԲՀԿ-ից ժողովրդի սպասելիքները մեծ է: Տիգրան Ոիրխանյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն իր կարճ ելույթում հստակ արեց իր մեսիջները: ԲՀԿ խոսնակը չի կիսում այն տեսակետը, որ այդ կերպ ժողովրդի մոտ հիասթափություն է առաջանալու: «Գագիկ Ծառուկյանը շատ հստակ ասեց, որ այս պահից սկսվում է անդառնալի փոփոխությունների շրջան, այսինքն՝ հետքայլ չի լինելու»,- ԲՀԿ առաջնորդի խոսքերն է մեջբերում Տիգրան Ուրիխանյանը և հավելում՝ կարճ ժամանակ հետո տեղի կունենա հաջորդ հանրահավաքը, որի ժամանակ արդեն կհստակեցվի գործողությունների հետագա ընթացքը։

Տիգրան Ուրիխանյանի խոսքով ԲՀԿ առաջնորդը երբեք մեծ հավակնություն չի ունեցել նախագահի աթոռի:
«Նախագահի պաշտոնը շատ լուրջ և ծանր աշխատանք է, բայց եթե ժողովոիրդը գա ընդհանուր պահանջի, ապա Գագիկ Ծառուկյանը պատրաստ է մտնել այդ բեռի տակ»։