Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմության երթն ավարտվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
ert

Հանրահավաքից հետո երեք ոչ իշխանական կուսակցության առաջնորդներն ու հանրահավաքի մասնակիցները սկսեցին իրենց քայլերթը, որն անցավ առանց միջադեպերի և ոստիկանության հետ բախումների: Անցնելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով նրանք նորից վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հաղթանակն իրենցն է լինելու: Հայտարարեցին նաև, որ հաջորդ հանրահավաքի մասին կհայտնեն մի քանի օր անց: