Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՄԽ-ն կողմ է ղարաբաղյան կարգավորման շուրջ Սարգսյան-Ալիև քննարկումների բոլոր հնարավորություններին PanARMENIAN.Net

Քաղաքականություն
8305e58b591b851bfc81a69b10024b3b

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեծապես կարևորել է կանոնավոր հանդիպումների անցկացումն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, որոնք միտված են տարաձայնությունների հարթեցմանը ղարաբաղյան կարգավորման տարրերի հարցում: Նա նշել է նաև, որ միայն հանդիպումները բավարար չեն: «Մենք կարծում ենք նաև, որ տևական խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Թրենդը»: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում՝ նա նշել է, որ տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ: «Մենք քննարկել ենք նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր, որը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կազմակերպելու է Փարիզում»,-ասել է Ուորլիքը: Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջում և համանախագահները ևս կմասնակցեն: «Դեռ համաձայնություն չկա հանդիպման ձևաչափի շուրջ, սակայն մենք սատարում ենք քննարկումների բոլոր հնարավորություններին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ղարաբաղյան կարգավորման շուրջ»,-ասել է համանախագահը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում