A
A
Երեւանի ավագանու անդամը կհրաժարվի քաղաքացիությունից, եթե...
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, եթե Հայաստանը դուրս չգա եվրասիական տնտեսական միությունից. «Չեմ պատրաստվում լինել ռուսաստանի գուբերնիայի քաղաքացի»,- ասել է Դավիթ Սանասարյանը։ Նրա խոսքերով՝ այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք կարող էին մի բան անել ու չարեցին, որպեսզի Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին, հավասարապես մեղավոր են այս վիճակի համար։ «Ամոթ մեզ»,- եզրափակել է նա։