A
A
Պատրաստ եմ ղեկավարել երկիրը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են եւ նրանք կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը ու խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը դրանցից որևէ մեկի թեկնածությունն առաջարկեն, ապա ես պատրաստ եմ աջակցել նրան եւ կանգնել նրա կողքին: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները եւ հանրությունը գտնեն, որ իմ կարիքը կա այս ծանր դժվար պահին, ապա ես դրան էլ եմ պատրաստ ու կարող եմ ասել` մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծում կստանան, պետությունը կդրվի ճիշտ հիմքերի վրա»: