A
A
Ըստ ՀՀԿ-ականի՝ ԵՏՄ անդամակցումը կախված է Նազարբաեւից (տեսանյութ)
Արդյո՞ք վաղը Հայաստանը վերջապես կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը. վերջին օրերին արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենակարևորագույն հարցին իշխող հանրապետականն առայժմ պատասխան չունի։ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանի խոսքով՝ վաղվա իրադարձությունների մասին հստակ բան ասելու համար պետք լինել պայծառատես։ «Գիտեք ես Վոլֆ Մեսինգը չեմ, որ հասկանամ, թե ինչ է մտածում պրն Նազարբաեվը, հասկանում եք, և դժվար է ասել ուրեմն՝ վաղն ի վերջո ինչ-որ անակնկալներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Արտակ Դավթյանը։ Հարցին, թե ստացվում է, որ Հայաստանի անդամակցությունը կախված է Նազարբաեւից, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ ումից է կախված, իմ պատասխանն ընկալեք հենց այն ձևով, ինչ ձևով որ ես ասում եմ»։