Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Պաշտոնական
daa41fb62faa8c4d780b3e68cc5560f3

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ: Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը և հետևողականությունն այսուհետ ևս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար: Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ: Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: ՀՀ Նախագահի աշխատակազմ