Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձր խավի համար կառուցված դամբարան (տեսանյութ)

Մարզեր
dambaran

Սյունիքի մարզի Զորաց քարեր արգելոց-թանգարանի տարածքում արդեն 10 օր է` պեղումներ են ընթանում։ Ըստ հնագետների՝ տեղական բազալտով կառուցված հսկայական դամբարանը միջնադարում պատկանել է բարձր խավի ներկայացուցիչներին։ Հնեաբանները պեղումների ժամանակ հայտնաբերել են խեցու բեկորներ, երկաթե նիզակի մնացորդներ, ապակե ապարանջան և այլ գտածոներ։ Մասնագետները մտադիր են դրանք վերականգնել, ինչպես նաև վերականգնել Զորաց քարեր դամբարանի ընդհանուր պատկերը։ Մանրամասները` «Սոսի» ՀԸ տեսանյութում