Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը պատրաստ է օգնել եռյակին. նա դավաճան որակեց Ռ. Քոչարյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a25f1c84957323e380133f0a3b5a0a30

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ցավով է նշում, որ հոկտեմբերի 10-ի եռյակի հանրահավաքին անդրադարձ չի կատարվելու Մաքսային միությանն անդամակցությանը. «Երեք ուժերից երկուսը ոչ միայն դեմ չեն խոսել, այլև կողմ են խոսել, նրանց նպատակը մանր քաղաքական նկրտումներն են»։

«Եթե ինձ հրավիրեն ես կփորձեմ օգնել,-պաշտոնական հրավեր ԱԻՄ առաջնորդը եռյակից դեռ չի ստացել։-Եթե ժողովուրդը հավաքվի և տևականորեն պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես կփորձեմ օգնել, որպեսզի հասկանալի դառնա, որ այդ հրաժարականը նախևառաջ պետք է բերի Հայաստանի արժեքային համակարգին»։ Պարույր Հայրիկյանը դավաճան որակեց այն անձին, որը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հեղինակն է. «Մինչդեռ նա դեռեւս հավակնում է մեծ քաղաքականություն վերադառնալ»:  Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։