Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի ելեք, մի քնեք, ամոթ ա, լոռեցիք. ոտքի ելեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը Վանաձորում իր ելույթը սկսեց՝ վանաձորցիներին ամոթանք տալով. «Սեւանը, Գյումրին, Գավառը ոտքի են կանգնել, «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններին դեմ են։ Ո՞ւր եք դուք։ Ձեր ձայնը չեմ լսում։ Այսինքն` դուք համաձա՞յն եք, որ մարդկանց էշի տեղ են դնում։ Շատ եք հեզ, շատ եք համեստ, ինչի՞ եք խեղճացել, բա ամոթ չի»,- զայրացած ասաց պարոն Մանուկյանը ու հիշեցրեց, որ 100-ից ավել տղերք Լոռու մարզից այսօր Եռաբլուրում են հանգչում։ Նա ամոթալի է համարում, որ այդ տղաների զավակներն ու թոռները այսօր արտագաղթում են երկրից. «Ո՞նց կլինի ըսենց, ե՞րբ եք ըմբոստանալու, ե՞րբ եք ողնաշարներդ ուղղելու ու մեկ-երկու գողի վռնդելու տեղը դո՞ւք եք գնում»։ Արամ Մանուկյանը հարցնում է՝ էլ ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որ ժողովուրդը ասի՝ հերիք է. «Ոտքի ելեք, մի քնեք, ամոթա, լոռեցիք, ոտքի ելեք»։ «Իրական ցեղասպանության մեջ ենք մենք ապրում, ավելի շատ մարդ է կոտորվում, քան էն ժամանակ,- նկատեց ՀԱԿ պատգամավորը ու հավելեց, որ շուտով Ցեղասպանության 100 ամյակը դատարկ Հայաստանի մեջ ենք դիմավորելու,- Գավառ Է  դառնալու մեր երկիրը, եթե տեր չկանգնենք»։