A
A
ՍԱՊԾ պետն ազատվել է պաշտոնից. այսօր կգա նորը
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Լուրը հաստատեց նաեւ ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը: «Դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- մեր հարցմանը, թե արդյոք աշխատանքից ազատումը կապվա՞ծ է որեւէ չարաշահման կամ ոլորտում առկա թերությունների հետ, պատասխանեց Արմինե Սուքիասյանը։ Նա նաեւ ավելացրեց, որ այսօր աշխատակազմին կներկայացվի ծառայության նոր պետը, ում անունը դեռ չի հրապարակվում։