Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ

Պաշտոնական
sport-hradzig

ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ: Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կկազմակերպվի անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական- մեթոդական պարապմունք: Հաջորդ օրը ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում կանցկացնեն գործնական հրաձգության ստուգողական վարժություններ: Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը եւ բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը: ՊՆ