A
A
Արտահերթ նիստը տապալվում է. քվորում չկա (լուսանկարներ)
Ազգային ժողովի պատգամավորների մեկերրորդի նախաձեռնությամբ այսօր`ժամը 18:30-ին, արտահերթ նիստ էր հրավիրվել։ Այն հրավիրվել էր «Շրջանառության հարկի մասին օրենքի» նոր նախագիծը քննարկելու համար։
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցություններինն է։
Այս պահին քվորում չի ապահովվել։ 37 պատգամավոր է ներկայացել։ Երեքժամյա ռեժիմ է հայտարարվել՝ քվորում ապահովելու համար։
Գործող օրենքից բողոքող տնտեսվարողները ԱԺ շենքի մոտ են, նրանք պահանջում են արտահերթ նիստ։
