ՀՀ-ն կարող է ԵՏՄ անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ին. PanARMENIAN. NET
PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան: «Փաստաթղթի վավերացումը զուգահեռ է ընթանում, սակայն չի ստացվում անել նույն օրը»,-ասել է Սիսոևան՝ հավելելով, որ Ղազախստանը կվավերացնի այն հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Սակայն, ընդհանուր առմամբ մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ երեք երկրներն ավարտել են վավերացումը և պատրաստ են, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից»,-ասել է նա: Անդրադառնալով ԵՏՄ ընդլայնման հեռանկարներին՝ Սիսոևան ասել է, որ Ղրղզստանում կյանքի է կոչվում ճանապարհային քարտեզը, իսկ Հայաստանն արդեն ավարտել է գործընթացը: «Պատրաստ է միացման մասին պայմանագիր, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչ մի բան չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում, մենք ենթադրում ենք, որ պայմանագիրը կստորագրվի, ինչը կնշանակի, որ Հայաստանն արդեն 2015-ի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ անդամ»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում