Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գերի. «Ուզում էին սպանել, դրա համար էլ սահմանը անցա»

Քաղաքականություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

«Ինձ ուզում էին սպանել, դրա համար էլ փախա, սահմանը անցա»,- հարազատներին այսպես է ներկայացրել իր ադրբեջանական գերության մեջ հայտնվելը Սարգիս Անանյանը։ «Ա1+»-ի հետ զրույցում Սարգիս Անանյանի որդին՝ Նորայրը, նշեց, որ հոր աչքին միշտ էլ տեսիլքներ են երեւացել, իսկ գերությունից վերադառնալուց հետո դրանք ավելի են շատացել։ Որդին նշում է, որ հայրը հոգեբանական խնդիրներ ունի, ինքն իրեն խոսում է եւ հիմա չգիտեն ում դիմեն՝հորը բուժելու համար։ 53-ամյա Սարգիս Անանյանը նաեւ պատմել է, որ ադրբեջանցիները միայն առաջին օրն են իրեն ծեծել, դրանից հետո նորմալ են վերաբերվել։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը օգոստոսի 26-ին գերի էր ընկել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 25-ին, Կարմիր խաչի միջամտությամբ, ադրբեջանական կողմը նրան հետ է վերադարձրել հայրենիք։