Ազատության հրապարակը, համենայնդեպս, «բրոնյա է արված»
Հոկտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը Ազատության հրապարակը զբաղված է։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում այդ օրերին ժամը 11.00-ից մինչեւ 23.00-ը հավաք անցկացնելու համար։ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը այն ընդունել է ի գիտություն։ «Նայած ինչ զարգացումներ տեղի կունենան։ Ազատության հրապարակը լինի, որպեսզի հետագայում խոչընդոտներ չառաջանան»,- «Ա1+»-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության միասնական հանրահավաքը։ Դաշնակցությունը չի մասնակցելու հանրահավաքին, քանի որ տարաձայնություններ էին առաջացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։Եռյակի հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18.00-ին։