A
A
«Իշխանության անգործությունն այսքան ցցուն երբեք չի եղել». Վ. Օսկանյան
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում րոպեներ առաջ մեկնարկեց ոչ իշխանական եռյակի նախաձեռնած իրազեկման հանրահավաքը։ Այս պահին ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Տիգրան Ուրիխանյանը։ ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Ժառանգությունից՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը։ Րոպեներ առաջ ավարտվեց Վարդան Օսկանյանի ելույթը, որտեղ նա կոչ արեց միասնական լինել. «Իշխանության անգործությունն այսքան ցցուն երբեք չի եղել, այսքան տեսանելի չի եղել նաեւ ընդդիմության համագործակցությունն ու միասնականությունը։ Ժողովրդի շահերի պաշտպանության համար մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ»։