A
A
Արդարադատության նախարարի ասուլիսը տապալվեց. նա հեռացավ՝ խուսափելով հարցերից
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մի շարք օրակարգային հարցերի շուրջ պետք է պարզաբանումներ ներկայացներ լրագրողներին։ Սակայն լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որպես արդարադատության նախարար ինչպես է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի՝ կրկին վերանշանակվելուն, երբ նրա անունը կապվում է նաեւ քրեական հանցագործության, մասնավորապես՝ անցյալ տարի իր տան մոտ տեղի ունեցած սպանության հետ։ Նախարարն ամեն կերպ փորձում էր շրջանցել հարցրը, սակայն լրագրողների հարցերի տարափի արդյունքում նա հեռացավ սրահից։