Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսլամական պետության» ձեռքը հասավ հայկականին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nalbandyan-Eduard4

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  հայտարարությունը՝ կապված Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման հետ. Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները: