Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչն ստիպել է ցուցմունքներ տալ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, իրեն ստիպել է, որ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տա գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Ա.-ի կողմից իրեն թմրանյութ հյուրասիրելու վերաբերյալ և ցուցմունքը պնդի վերջինիս հետ առերեսման ժամանակ : Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ