Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանն ավարտեց հացադուլը (տեսանյութ)

Քաղաքականություն
paruyr3

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր ավարտեց վեցօրյա հացադուլը՝ առանց նպատակին հասնելու։։ Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց։ Հայրիկյանն աղոթեց նրա համար. «Տեր, խնդրում եմ ճիշտ ճանապարհին դիր մեր իշխանություններին, իսկ եթե կարծում ես, որ դա անհույս է՝նրանց տար քեզ մոտ, մեկ է մի օր տանելու ես, շուտ տար»: Պարույր Հայրիկյանն այսօր եկել էր Ազատության հրապարակ՝ ամփոփելու հացադուլի արդյունքները։ Հայրիկյանն այս շաբաթվա ընթացքում իր հացադուլին միացած 7 համակիրների հետ ուխտի է գնացել եկեղեցիներ եւ իմաստություն խնդրել ներկայիս իշխանավորների համար։ ԱԻՄ առաջնորդին լսողների թիվը մեծ չէր։ Պարույր Հայրիկյանը դա իր մեղավորությունն էլ համարեց։ Իր համակիրները շատ են, բայց լավ չեն իրազեկել, եւ մեծ մասը այս ժամին խոհանոցում գործ են անում։ Հացադուլը նա համարեց կայացած։ Հաջորդ միջոցառումը Պարույր Հայրիկյանը նախատեսում է անցկացնել սեպտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս ՝Անկախության օրը չտոնել։ Ավելին՝տեսանյութում։