Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Հակոբյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
7a02c5e594f03fb18406eb6321e6f3f3

Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանն այսօր իր հրաժարականի մասին որոշումը մեկնաբանելիս նշեց, որ իրենք քաղաքական թիմ են եւ քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը նման որոշում կայացրեց, «որ պարտականությունները կատարեմ Ջրային պետական կոմիտեում»։ Հարցին` ճի՞շտ է արդյոք, որ իր պաշտոնավարման ժամանակ ԲՀԿ-ն գերիշխող դիրք է ունեցել, այդ իսկ պատճառով էլ հրաժարական է տվել, նշեց. «Համենայնդեպս մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները, բնականաբար որոշ աշխատանքներ ստացվել են, որոշ աշխատանքներ չեն ստացվել, նվիրումով եւ սիրով կատարել եմ իմ աշխատանքը»։ Հարցին՝ արդյոք Սուրիկ Խաչատրյանը կվերականգնվի՞ իր նախկին պաշտոնում, Վահե Հակոբյանը խուսափողական պատասխան տվեց. «Մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ։ Չեմ ուզում ինչ-որ անուններ տալ, դա իմ տիրույթից դուրս է»։ Իսկ բնակչությունը ում է տեսնում որպես Սյունիքի մարզպետ՝ Վահե Հակոբյանը չգիտի։