ԻԱԿ-ը վերահսկում է պետական կառավարման մարմինների աշխատանքը
«Մեդիա կենտրոնի» սրահում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ներկայացրեց իր մշակած՝ հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության եւ հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը: Այս տարի լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը 80 բալով, Արդարադատութան նախարարությունը 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները 77-ական բալերով եւ Տարածքային կառավարման նախարարությունը 76 բալով։ Սանդղակում վատագույն արդյունքը գրանցել են Ազգային անվտանգության ծառայությունը 31.5 բալով, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 37.5 բալով, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 41 բալով, Սպորտի եւ երիտասարդության հարցերի և Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները 41.5 բալով։ Այս տարի գնահատվել են նաեւ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը եւ Նախագահի աշխատակազմը։ երեք մարմիններն էլ, թեեւ տնօրինում են հարուստ ու բազմազան ռեսուրսներ, այնուամենայնիվ գրանցել են բավական ցածր ցուցանիշներ՝ համեմատաբար 55.5, 45.5, 47.5 բալ։