Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանը նորմալ մարդ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին գնահատում է որպես նորմալ մարդ եւ չի կարծում, որ նա սյունեցիների մոտ վախ է առաջացնում. «Ինչ վախի մթնոլորտի մասին է խոսքը, չեմ կարծում, որ տեսքը կամ շարժուձեւը ինչ- որ մեկի մոտ վախ առաջացնի»։ Նրա խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը թշնամու դեմ մինչեւ վերջ պայքարում էր: «Այսինքն դեմ չե՞ք, որ Սյունիքի նոր մարզպետ նշանակվի Սուրիկ Խաչատրյանը». «Ա1+»-ի հարցին Վարդան Այվազյանը պատասխանեց. «Խնդիրները, որոնք դրված են Սյունիքում, թող կատարի այն մարդը, ով ունակ է կատարելու»: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո հրաժարական տվեց։ Կրակոցից զոհվեց Ավետիք Բուդաղյանը։