Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյան. «Սերժ Սարգսյանը ձախողել է» (տեսանյութ)

Քաղաքականություն
paruyr2

Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր ոլորտներում։ Այսօր նախագահական նստավայրի դիմաց տեղի ունեցած 1 ժամյա նստացույցի ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ «Այն, որ ինքը հստակ արտահայտվելիս է եղել Եվրոպական միության մասին, դրանից հետո շրջադարձ է կատարում դեպի Մաքսային միություն։ Դա հավասարազոր է նրան, որ ինքը հրաժարական է տալիս ինքն իրենից»,- հայտարարեց նա։ Հայրիկյանը հիշեցնում է, որ հայ ժողովուրդը դեռ 1991 թ. -ին ոչ է ասել ռուսական իմպերիալիզմին։ Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը, Մաքսային միություն մտնելու մասին որոշում կայացնելիս, նույնիսկ կնոջ հետ չի խորհրդակցել, այլ միայն Վլադիմիր Պուտինի։ «Դա ազգի հարց է, ինչպես ես դու համարձակվում առանց քննարկումների նման որոշում ընդունել»,- հարց է տալիս Պարույր Հայրիկյանը։ Թե որքա՞ն կտեւի իր սկսած հացադուլը, պարոն Հայրիկյանն առայժմ նախընտրում է չբարձրաձայնել։