Ուկրաինացի պաշտոնյային նետել են աղբարկղը (տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսա քաղաքում աջ սեկտորի ակտիվիստները աղբարկղն են նետել պաշտոնյային։ Նրանք փողոցում հանդիպել են Ժամանակավոր անաշխատունակների սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Օլեգ Ռուդենկոյին եւ նրա հետ լեզվակռվից հետո նետել են նրան աղբարկղը ասելով. «Այստեղ կաշխատես այսուհետ»։ Անցած շաբաթ Ռուդենկոյին ձերբակալել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ մոտ 500,000 գրիվնի կաշառք վերցնելու մեղադրանքով։ Նա պահանջել էր այդ գումարը փախստական երեխաներին հյուրընկալող առողջարանների ղեկավարություններից։ Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը որոշել էր դատավարության ընթացքում Ռուդենկոյին ազատել իր զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնյան, սակայն, բողոքարկել է որոշումը եւ վճարելով 600,000 գրիվնի գրավը՝ շարունակել է զբաղեցնել իր պաշտոնը։ Աջ սեկտորի ակտիվիստների հաշվեհարդարից հետո նա հազիվ է դուրս եկել աղբարկղից ու հեռացել։