Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթագրվել էր նաեւ Առաքել Մովսիսյանը. նրա հարցը չհնչեց

Քաղաքականություն
shmays-shamshyan

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւս մեկ անգամ այսօր ԱԺ-ում անդրադարձավ արտագաղթի թեմային: Նա նկատեց, որ Լեւոն Զուրաբյանի բարձրացրած հարցն այդպես էլ անարձագանք մնաց. «Այն խիստ հրատապ է: Սա ընդդիմության եւ իշխանության խնդիրը չէ, դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ են տեղի ունենում ՀՀ-ում: Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք անցկացրել: Դուք որոշեք լսումներ անցկացնելու կարգը. այն կարող է լինել բաց կամ փակ, բայց հարցի քննարկումը թիվ մեկ անհրաժեշտություն է: Դիմում եմ քաղաքական ուժերին՝ օգտվելով կանոնադրական իրավունքներից, կազմակերպել լսումներ կամ այլ ֆորմատներով հարցը ԱԺ-ին ներկայացնել»: ԱԺ-ն այսօր քննարկեց և 62 կողմ, 16 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հաշվիչ հանձնաժողովի կազմը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաշվի առնելով, որ բազմաթիվ մեքենայություններ են եղել այս ընթացքում, իրենց խմբակցությունը շարունակելու է չմասնակցել ապօրինություններին ու անդամ չի ունենա Հաշվիչ հանձնաժողովում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ անդամ չեն ունենա հանձնաժողովում. «Հանձնաժողովի կազմը ենթադրում է մեկ ուժի՝ ՀՀԿ-ի դոմինանտություն, որը խախտում է նաեւ բազմակարծությունը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտ է քաղաքական մեծամասնությունը»: «Ժառանգություն»-ը եւս անդամ չի ունենա Հաշվիչ հանձնաժողովում: ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես չեկավ, սակայն դեմ քվեարկեց: Հարց ուղղելու համար հերթագրվել էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որի հարցն այդպես էլ չհնչեց: