Լսումներ՝ արտագաղթի վերաբերյալ. ՀԱԿ առաջարկ (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումներով ԱԺ մի օրակարգ են ձեւավորել, որտեղ չկա ամենակարեւոր մի նախագիծ, որը ՀՀ բարօրության համար ամենաճակատագրական հարցն է: «Բացը լրացնելու համար ԱԺ նախագահից քառյակի անունից պահանջում եմ հրավիրել խորհրդարանական լսումներ ՀՀ անվտանգությանը սպառնացող լայնածավալ արտագաղթի վերաբերյալ: 2008-13թթ. մինչ օրս 212 հազար մարդ է արտագաղթել: ՀՀ ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղության պայմաններում այսպես արտագաղթում են»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Այնուհետեւ, ՀԱԿ-ի անունից նա նշեց, որ արտագաղթի համար պատասխանատու է իշխող ռեժիմը, եւ այդ պատճառով հրավիրում ենք բաց քննարկումների ժողովրդի հետ. «Մենք պատրաստ ենք»: «Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: