Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքական դաշտն այսօր ուշադրություն չի դարձնում Տիգրանակերտին (տեսանյութ)

Քաղաքականություն
fdb00f7ff63cbed71ad4b98948ddd033

Հայաստանի քաղաքական դաշտն այսօր ուշադրություն չի դարձնում Տիգրանակերտին, եւ ես սա կմեկնաբանեմ մեկ բառով՝ անտարբերություն։ Մինչեւ այսօր որեւէ կուսակցություն ոչ մի ակցիա, բողոքի ցույց չի անում Տիգրանակերտի համար, իսկ Ադրբեջանն ընդդիմանում է եւ բողոքում ու Արցախ այցելողներին զրկում է Ադրբեջան այցելելու հնարավորությունից։ Ադրբեջանն անընդհատ դիմում–բողոքներ է ուղարկում այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են մեր պեղումներին։ Այս մասին այսօր հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ 70 հեկտար տարածքից նրանք պեղել են 2 հեկտարը, որոնք առավել կարեւոր հատվածներն էին։ Պեղումների շնորհիվ հուշարձանն այսօր մաքուր եւ դիտարժան է, ինչը նպաստում է տուրիստների այցի ավելացմանը։ Այսօր Տիգրանակերտի տարեկան այցելուների թիվը հասնում է 30-40 հազարի։ Հիմնական այցելուները արտասահմանից են։ Տիգրանակերտի պեղումների հիմնական նպատակներից մեկը նրա հանրահռչակումն է միջազգային մակարդակով։