Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանի քարտը չէր աշխատում (տեսանյութ)

Քաղաքականություն
a2755d910b03744383e4b84efe106d19

5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Գրանցվել էր 123 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգը: Նրան հարցեր չուղղվեցին պատգամավորների կողմից, սակայն քիչ ուշ պարզ դարձավ, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուներ, սակայն գրանցման քարտը չի աշխատել: «Եթե երկար բացակայում եք, քարտն էլ փչանում է»,- ակնարկեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իհարկե, բացակայել եմ, բայց այս ընթացքում բան չի փոխվել: Ուզում եմ իմանալ ԱԺ նախագահից որպես ՀՀԿ ներկայացուցիչ, թեպետ մեծամասնություն եք, սակայն խոցելի մեծամասնություն եք, հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ եք դուրս մղելու ԱԺ մեծ օրակարգից ու ի՞նչ ջանքեր եք գործադրելու այդ ուղղությամբ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Խոցելի փոքրամասնությանն ասեմ, որ հարցը հռետորական է, քանի որ բազմիցս պատասխաններ տվել ենք այդ մասին. եթե այլ բան փոխվի, կիմանաք: Իմ անձնական կարծիքով նպատակահարմար չէ այս պահին»: Նրան շտապեց պաշտպանել նաեւ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ միջազգային փորձագետներից մեջբերումներ անելով: Օրակարգի քվեարկության ժամանակ եւս Զարուհի Փոստանջյանի քվեարկության կոճակը չաշխատեց: «Տիկին Փոստանջյանի կոճակը սարքեք»,- ժպիտով կոչ արեց Էդուարդ Շարմազանովը: