A
A
ՆԱՏՕ-ից ակնկալիք չկա
«ՆԱՏՕ-ն կամաց-կամաց իր շեշտադրումները կփոխի եւ բացահայտ ադրբեջանական դիրքորոշումով հանդես կգա»,- համոզված է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երեկ ընդունված հռչակագրում ոչ մի նշում չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Միայն նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ «Այդ կառույցից Հայաստանի համար լուրջ սպասելիքներ չկան»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը։