Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ականը չի ափսոսում, որ կողմ է քվեարկել կարմիր գծերին վերաբերող օրինագծին (տեսանյութ)

Քաղաքականություն
no-parking

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը չի ափսոսում, որ կողմ է քվեարկել «Հանրային ծառայությունների մասին» օրենքի նախագծին մեկ տարով դրական եզրակացություն տալուն, ըստ որի սոցիալական քարտ եւ անհատական համարանիշ չունեցող անձինք կարող են մուծումներ կատարել տեղական հարկերի, աղբահանության եւ կարմիր գծերի համար. «Դա տեղում ծնվեց, ես եմ առաջարկել, որ եկեք ընդունենք այս փոփոխությունը մեկ տարի ժամկետով, այսինքն՝ այդ օրենքը կգործի մեկ տարի ժամկետով»։ Բանն այն է, որ այս օրենքը բազմաթիվ այլ մուծումներից բացի, տարածվում է նաեւ կարմիր գծերի համար կատարվող մուծումների վրա, ըստ որի՝ առանց սոցիալական քարտի եւ հանրային ծառայությունների համարանիշի, կարելի է կատարել անհրաժեշտ մուծումները, թեպետ օրենքը պահանջում է սոցիալական քարտի առկայություն. «Ես ինքնս այն անձանցից եմ եւ ներկայացնում եմ այն խմբակցությունը, որը ի սկզբանե դեմ է եղել կարմիր գծերի գոյությանն ընդհանրապես եւ մենք պայքարել ենք դրա դեմ եւ շարունակելու ենք պայքարել»։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, կարմիր գծերի պատճառով ձախողել տեղական հարկերին եւ տուրքերին վերաբերող օրինագիծը, նշանակում է տապալել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն. «Ես չեմ ուզում, որ տուժեն տեղական բյուջեները, որովհետեւ դա առնչվում է տեղական բյուջեներին»։ Ըստ Ստեփան Մարգարյանի՝ միամիտ է այն պատկերացումը, թե կարմիր գծերի դեմ կարելի է պայքարել այլ օրենքները ձախողելով։ Պետք է պարզապես վերացնել կարմիր գծերի մասին օրենքը, ինչը, ի դեպ, քառյակի 12 կետերից մեկի պահանջն է. «Ոչ միայն ԲՀԿ-ն, այլ նաեւ քառյակը եւս տեր է իր այն հայտարարություններին ինչ արվել է»։ Ի դեպ, պարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ քառյակի առաջադրած 12 կետերը չեն կատարվել եւ դրա գնահատականը մի քանի օրից կտա քառյակը։