Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կոստանյանը պատասխանում է կաշառակերներին (տեսանյութ)

Քաղաքականություն
fc07019d38cae3c6aef2839ff533b866

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադառնում է իր պաշտոնանկության մասին լուրերին, ըստ որոնց՝ ՄԻԵԴ-ում պետք է փոխարիներ Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին: «Ես չեմ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա եւ ապագա կաշառակերներին, կոռուպցիոն եւ այլ հանցավոր դրսեւորումներ ունեցող անձանց, որոնք պատրաստ են ինձ տեսնել ցանկացած այլ պաշտոնում, բայց ոչ այս պաշտոնում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Գլխավոր դատախազը որեւէ անուն չցանկացավ նշել։ «Վստահ եմ՝ անկախ նրանից, թե ով գոհ կլինի, ով դժգոհ, շարունակելու եմ նույն հետեւողականությամբ եւ ոգեւորությամբ։ Դա տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այլ իրավապահ մյուս մարմինների նկատմամբ»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։