Ինչ կասի Դավութօղլուն BBC-ին և CNN-ին, եւ ինչ պետք է ասենք մենք (տեսանյութ)
Այն քաղաքական գիծը, որը տարվել է մինչ այժմ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ կապված, շարունակվելու է նաև հիմա, եթե դրա վրա չազդեն արտաքին ուժերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա դրական է գնահատում 100-ամյակի առթիվ Էրդողանին Հայաստան հրավիրելու հանգամանքը. «Մենք ցանկացած պարագայում հաղթող ենք դուրս գալու, մենք միշտ անում ենք առաջին քայլը և պատրաստ ենք հարաբերությունները բարելավել հարևան Թուրքիայի հետ, և եթե նրանք հրաժարվեն, կնշանակի, որ Թուրքիան մերժում է մեր բարեկամության ձեռքը, իսկ եթե ընդունի, կնշանակի, որ ընդունում է նաև Հայոց ցեղասպանությունը»։ Սակայն նա համոզված է, որ Էրդողանը ընտրությունները պատճառ բռնելով չի գա Հայաստան և կուղարկի Դավութօղլուին, որն էլ հլու-հնազանդ կանի նրա ասածը։ Թուրքագետը համոզված է, որ Էրդողանը հենց դրա համար է նրան վարչապետ նշանակել։ Իսկ ինչ կանի Դավութօղլուն 100-ամյակին ընդառաջ։ Ա. Շաքարյանը հստակ գիտի. «Նա կգա, կհավաքի BBC-ին և CNN-ին և կսկսի գեղեցիկ ճառեր արտասանել նաև թուրք զոհերի հիշատակը հարգելու մասին։ Եվ հենց այստեղ պետք է մենք աշխատանք տանենք, որպեսզի աշխարհը սխսլ մեսիջներ չստանա, որովհետև գալով Ծիծեռնակաբերդ, դա դեռ հաղթանակ չէ, պետք է աշխարհին ցույց տալ իրականությունը»,- ասաց նա։ Թուրքագետը նաև նշեց, որ Թուրքիայի համար այսօր ավելի առաջնային խնդիրներ կան, ինչպես քրդերի հարցը և Ղարաբաղի հարցին միջամտելը, իսկ հայկական հարցը նրա համար 6-րդ, 7-րդ տեղում է։