Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրկին դուրս սողաց «պլինտուսի» տակից». Նախկին պաշտոնյան՝ Ռ. Քոչարյանի մասին. Առավոտ

Քաղաքականություն
Gagik-Shahbazyan1

Հայաստանի նախկին պետնախարար ու գյուղատնտեսության նախարար, 1995-1996-ին ԱՊՀ, Եվրամիության եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, համատեղության կարգով ԵՄ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան, 1997-1999-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանն այս հարցազրույցում, անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին ու պատասխանելով դիտարկմանը, թե հենց այդ տարիներին Հայաստանը մտավ ԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ակտիվորեն կարգավորվում էին Ռուսաստանի հետ գործարար կապերը եւ այլն՝ մասնավորապես ասել էր. «Այդ տարիներին Հայաստանը առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել: Տասը տարվա կտրվածքով ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմում էր 10,5%, տարեկան միջին գնաճի մոտ 3%-ի եւ ՀՆԱ-ի համեմատ անշեղորեն կրճատվող արտաքին պարտքի պայմաններում (1998թ.-ին ՀՆԱ-ի -46%, 2008թ.-ին՝ ՀՆԱ-ի -13%): Ընդ որում, կայուն կերպով աճում էր տնտեսության մեջ փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը, նկատելիորեն աճել էին սոցիալական ծախսերը, մեծածավալ ներդրումներ էին իրականացվում երկրի ենթակառուցվածքներում: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն»: Գագիկ Շահբազյանն այս առնչությամբ ասաց. «Կրկին այս անձնավորությունը դուրս սողաց «պլինտուսի» տակից եւ սկսեց զբաղվել ինքնամեծարմամբ»: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում