A
A
Պուտինը հրադադարի խոստում չի տալիս
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վլադիմիր Պուտինի հետ խոսել է հեռախոսով եւ պայմանավորվել լիակատար հրադադարի շուրջ Ուկրաինայի արեւելքում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահական կայքը։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է հեռախոսային խոսակցության փաստը, սակայն հաղորդել է, որ երկու երկրների նախագահները «մեծ մասամբ պայմանավորվել են» այն քայլերի շուրջ, որոնք կարող են նպաստել հրադադարի կայացմանը։ Կարդում ենք BBC-ում։ Պեսկովը նաեւ հայտնել է. «Հրադադարի շուրջ Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող պայմանավորվել, որովհետեւ կոնֆլիկտի կողմ չէ»։