Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը հուսով է, որ Ռ. Քոչարյանը պատասխան կտա իր գործած չարիքների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
iJo0V-hX90A

Մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր անդամակցել Մաքսային միությանը, աշխարհում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը. «Այսօր ուրիշ է` Ռուսաստանը Եվրամիությունը հռչակել է թշնամի, սպառնալիքները շատացել են, ՌԴ-ն այսօր քաղաքացիական պատերազմ է հրահրել Ուկրաինայում»: Ալիկ Արզումանյանը միշտ էլ դեմ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, հիմա առավել ևս դեմ է։ Պատճառն այն է, որ ըստ պարոն Արզումանյանի՝ Հայաստանը գնում է մի միություն, որ սանկցիաների տակ է. «Արդյոք պե՞տք է սա մեզ, ակնհայտ է դարձել, որ խնդրահարույց այս միությունը չի ունենալու ոչ մի քաղաքական ապագա ու հեռանկար»։ Ալեքսանդր Արզումանյանը, ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին ակտիվ քաղաքականություն, ասաց. «Բազմիցս վերաբերվել եմ իրեն։ Նա հաջողված թոշակառու է, թող վայելի այն ամենը, ինչ կուտակել է իր իշխանության տարիներին։Հուսով եմ, որ երբևէ պատասխան կտա իր գործած չարիքների համար, մասնավորապես, բանակը ժողովրդի դեմ օգտագործելու համար։Չեմ կարծում, որ մեր հասարակությունը հիշողություն չունի»։ Ինչ վերաբերում է '«թեժ' աշնանը», ապա պատգամավորը կատակեց, որ ամառը շոգ էր, ու եթե այսպես շարունակվի, աշունն էլ թեժ կլինի: