Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդ նկարիչները կմիավորվեն
«Մեդիա կենտրոն»-ում այսօր տրվեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկը: Թուրքիայի և Հայաստանի նկարիչների խմբերի ղեկավարներ Սերդար Յըլմազը և Գագիկ Չարչյանը ներկայացրին ծրագրի որոշ մանրամասներ, ինչպես նաև խմբերում ընդգրկված նկարիչներին: «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն առաջինն է, որ միավորում է Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդ նկարիչներին: Հայաստանի նկարիչների խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը վստահ է, որ սահմանները միայն աշխարհագրական չեն. դրանք հանրության` յուրաքանչյուր անհատի մեջ են, իսկ արվեստն օգնում է վերացնել այդ սահմանները: Թուրքիայի նկարիչների խմբի ղեկավար Սերդար Յըլմազն ընդգծեց, որ ներկայիս սերունդն ունի առավելություն. դա շփման, երկխոսություն հաստատելու հնարավորությունն է: «Սա արվեստ է առանց սահմանների, օրինակ` տարիներ առաջ չունեի հնարավորություն անցնել այդ սահմանը: Հետաքրքիր է շփվել այլ մարդանց հետ: Եթե ժամանակին ես մտածում էի, որ մենք շատ տարբեր ենք, այսօր ուրախանում եմ մեր տարբերություների համար, քանի որ այդ տարբերություններներն են մեզ առանձնացնում: Յուրօրինակն այն է, որ մենք տարբեր ենք և նման, այս ծրագիրը առանց սահմանների արվեստ է»,-ասաց նա։