Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Էլիբեկյանը` Արամեում (տեսանյութ)

Մշակույթ
elibekyan

Կյանքը հիասքանչ է, միակն ու անկրկնելին. հիշեք սա մարդիկ, բացեք ձեր լայն փակված աչքերն, ու ապրեք ամեն ակնթարթը, նայեք և տեսեք այն գեղեցիկը, որ կա ձեր մեջ և ձեզնից դուրս: Սա է թերևս, Արեգ Էլիբեկյանի հավատամքը, որն արտացոլում է նրա իմպրեսիոնիստական կտավներից յուրաքանչյուր՝ լինի դիմանկար, նատյուրմորտ բնանկար, թե քաղաքային տեսարան: Արեգ Էլիբեկյանը ծնվել է Երևանում, 1992-ին ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտը, մեկնել Փարիզ, հետո հաստատվել է Մոնրեալում: Ստեղծագործում է ու դասավանդում: Ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Փարիզում, Բելգիայում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում ու Երևանում: Էլիբեկյանների երրորդ սերնդի նկարիչը ժառանգել է իր ընտանիքի ստեղծագործ գենն ու հիմնական սկզբունքը՝ լինել տարբեր ու ինքնատիպ: Ի տարբերություն Վաղարշակ պապիկի, որն անմահացնում էր միմիայն Թիֆլիսը, Արեգը պատկերում է ոչ միայն իր ներշնչանքի քաղաք Փարիզը, այլև Մոնրեալը, Քվեբեկը, Հավանան ու Երևանը: